Առաջիկա ամառ «Չելսին» կփորձի ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին՝ նրա տրանսֆերի համար առաջարկելով 90 միլիոն եվրո, ինչպես նաև հարձակվող Ռոմելու Լուկակուին և ևս մեկ այլ ֆուտբոլիստի։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Ըստ աղբյուրի, նիգերիացի հարձակվողի պայմանագրում կա 120 միլիոն եվրոյի փոխհատուցման կետ:
Առաջարկելով Լուկակուին և ևս մեկ ֆուտբոլիստի՝ լոնդոնյան ակումբը մտադիր է նվազեցնել Օսիմհենի տրանսֆերը ձեռք բերելու համար պահանջվող գումարը:
Միաժամանակ ընդգծվում է, որ Լուկակուն իր հերթին չի ցանկանում խաղալ «Չելսիում»։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Օսիմհենը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։