«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է թիմի կազմի մասին իր կարծիքով: Ավելի վաղ ակումբը ժամանակից շուտ ապահովել էր Իտալիայի առաջնության չեմպիոնությունը։
«Ես արդեն ասել եմ ակումբին, որ նոր մրցաշրջանում կցանկանայի պահել թիմի ամբողջ կազմը։
Գիտեմ, որ դա անհնար է, բայց ես իսկապես կցանկանայի պահել բոլոր խաղացողներին»,- Ինձագիի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիելե Մարին։
«Ինտերը» (89) շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Սիմոնե Ինձագիի թիմը դեռ մի քանի տուր առաջ ժամանակից շուտ դարձել էր Իտալիայի չեմպիոն։