«Անտվերպենի» գլխավոր մարզիչ Մարկ վան Բոմելը կհեռանա բելգիական թիմի մարզչի պաշտոնից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թիմից հեռանալու նրա որոշման մասին կհայտարարվի մոտ օրերս։ Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հոլանդացի մասնագետի կողմից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարկ վան Բոմելը Ստեֆանո Պիոլիի հեռանալուց հետո «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու ֆավորիտներից է:
Հոլանդացի մարզիչն «Անտվերպենը» գլխավորել է 2022 թվականի հուլիսին։ Նրա գլխավորությամբ թիմը դարձել է Բելգիայի չեմպիոն և երկրի գավաթակիր, ինչպես նաև հանդես է եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։