«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Անցած շաբաթ տեղեկություններ հայտնվեցին, որ նա կարիերան կշարունակի «Յուվենտուսում»։
«Մնա՞լ ներկայիս ակումբում Խաբի Ալոնսոյի պես․․․ Նա ուներ իր պատճառները։ Իմ ապագան հիմա ինձ չի հետաքրքրում։ Ես կենտրոնացած եմ առաջիկա խաղերի վրա։
Ճիշտ ժամանակին կքննարկենք՝ ցանկանո՞ւմ ենք շարունակել համատեղ աշխատանքը, թե՞ ոչ»,- ասել է Մոտան Sky Italia-ին տված հարցազրույցում:
Մոտան գլխավորում է «Բոլոնիան» 2022 թվականի սեպտեմբերից։ 35 խաղից հետո նրա թիմը 64 միավորով Ա Սերիայում չորրորդն է։