«Միլանի» նախագահի խորհրդական Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է համոզել Տիագո Մոտային դառնալ միլանյան ակումբի մարզիչ, հայտնում է Tuttosport-ը։
Ներկայումս իտալացի մասնագետը գլխավորում է «Բոլոնիան»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» դիտարկում է նաև Դոմենիկո Տեդեսկոյի, Մարսելո Գալարդոյի և Քրիստոֆ Գալտիեի, Սերժիու Կոնսեյսաուի, Մարկո Ռոզեի և Մարկ վան Բոմելի թեկնածությունը:
Իտալիայի առաջնության 35 տուրից հետո «Միլանը» վաստակել է 71 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղն Ա Սերիայում, «Բոլոնիան» (64) չորրորդն է։