ՀՊԼ 32-րդ տուրում «Ուրարտուի» ֆուտբոլիստները «Շիրակի» դեմ խաղին դաշտ են դուրս եկել ակումբի նախկին աշխատակից Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով՝ «որպես հարգանքի և շնորհակալության դրսևորում»:
Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին կյանքից հեռացել է մարզական լրագրող, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը:
2019-ից Մարտիրոսյանը համալրել էր «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը` որպես հանրային կապերի և մամուլի բաժնի ղեկավար, այնուհետև դարձել գործադիր տնօրեն և կոմերցիոն հարցերով փոխտնօրեն։