Մյունխենի «Բավարիան» ամեն գնով ցանկանում է ձեռք բերել Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Կայ Հավերցի տրանսֆերը:
Մյունխենյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով:
Հավերցի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն, «Լիվերպուլն» ու «Բարսելոնան»:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Հավերցն անցկացրած 22 խաղում խփել է 6 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում: