«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, ով նախկինում աշխատել է «Միլանում», խոսել է «ռոսոներիների» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կակայի մասին։
«Երբ Կական առաջին անգամ միացավ թիմին և անցկացրեց իր առաջին մարզումը, մենք հասկացանք, որ այս տղան անհավանական է:
Բառեր չէի գտնում՝ նկարագրելու նրա վարպետությունը: Զարմանալի էր»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football Talk-ը:
Հիշեցնենք, որ Կական միլանյան թիմի գույները պաշտպանել է 2003-ից 2009 թվականներին։ Իտալական գրանդի կազմում բրազիլացի կիսապաշտպանը դարձել է Ա Սերիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։