Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 55-րդ հորիզոնականում է, Գաբրիել Սարգսյանը` 64-րդ, Սամվել Տեր-Սահակյանը` 84-րդ, Հրանտ Մելքումյանը` 95-րդ: Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 22-րդն է:
Տղամարդկանց վարկանիշը շարունակում է գլխավորել նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Լավագույն եռյակում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու Նակամուրան։
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 48-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 73-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 84-րդ, Մարիամ Մկրտչյան` 98-րդ:
Կանանց վարկանիշը շարունակում է գլխավորել չինացի Հու Յիֆանը։