«Պարման» Իտալիայի Բ Սերիայի 36-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Բարիի» հետ․ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Այսպիսով «Պարման» մրցաշրջանի վերջում երաշխավորեց նվազագույնը երկրորդ տեղը մրցաշարային աղյուսակում:
Այժմ «Պարման» 74 միավորով գլխավորում է երկրորդ լիգան։
«Պարման» երեք տարի անց կվերադառնա իտալական Ա Սերիա: Թիմը 2020/21 մրցաշրջանում դուրս էր մնացել բարձրագույն լիգայից։