«Ատալանտան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինիի հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ կողմերը նոր պայմանագրի շուրջ կբանակցեն մրցաշրջանի ավարտին։ Նշվում է, որ պայմանագրի երկարաձգումը կախված չի լինի նրանից՝ «Ատալանտան» կնվաճի՞ Չեմպիոնների լիգայի ուղեգիր, թե՞ ոչ։
66-ամյա մարզիչը Բերգամոյի թիմը գլխավորել է 2016 թվականի ամառվանից։ Մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է այս ամառ։
«Ատալանտան» Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում 57 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: