«Ջենոան» սեփական հարկի տակ խոշոր հաշվով հաղթել է «Կալյարիին» Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի խաղում:
Հանդիպումն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 3-0 հաշվով։
Ալբերտո Ջիլարդինոյի թիմը հաղթեց Մորտեն Տորսբիի (17-րդ րոպե), Մորտեն Ֆրենդրուպի (27-րդ րոպե) և Ալբերտ Գուդմունդսոնի (63-րդ րոպե) գոլերի շնորհիվ։
«Ջենոան» (42 միավոր) Ա Սերիայում 12-րդ տեղում է, «Կալյարին» (32) մրցաշարային աղյուսակում 14-րդն է: