Այսօր՝ ապրիլի 28-ին, կայացել է արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապատերանի պաշտոնական կայքը:
Քաղաքապետի առաջին տեղակալը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ հաջողություններ մաղթելով մասնակիցներին:
Վազքարշավը մեկնարկել է Շահումյանի անվան հրապարակից և ավարտվել մեկնարկային կետում՝ ընդգրկելով 42կմ, 21կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ (մանկական վազք) վազքատարածություն:
Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մանակիցներն արժանացել են մեդալների: