«Ինտերն» այսօր՝ ապրիլի 28-ին, Ա Սերիայի 34-րդ տուրի տնային խաղում հաղթեց «Տորինոյին» (2:0): Հանդիպումից հետո թիմը սկսել է չեմպիոնական շքերթը։
Թիմի ավտոբուսն անցել է Միլանի կենտրոնով։ Հիմնական իրադարձությունները տեղի կունենան Միլանի տաճարում։ Մեծ թվով երկրպագուներ էին հավաքվել՝ շնորհավորելու թիմին։
Ապրիլի 22-ին «Ինտերը» ժամանակից շուտ դարձել էր Իտալիայի չեմպիոն։ Թիմը 34 խաղում վաստակել է 89 միավոր։