«Աստոն Վիլլայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին մեկնաբանել է իսպանացի մարզիչ Խուլեն Լոպետեգիի՝ «Միլանում» հնարավոր նշանակման մասին լուրերը։
«Խուլենն ունի երեք ուժեղ կողմ, որոնք ես հիմնարար եմ համարում ցանկացած մարզչի համար՝ գերազանց մասնագիտական որակներ, մրցունակություն և թիմը ղեկավարելու կարողություն:
Նա ոչ մի խնդիր չի ունենա, քանի որ սովոր է աշխատել բարձրակարգ թիմերում. աշխատել է «Պորտուում», «Ռեալում» և Իսպանիայի հավաքականում: Այդ իսկ պատճառով ես համոզված եմ, որ Խուլենը Եվրոպայում խոշորագույններից մեկի՝ «Միլանի» նման ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի իդեալական թեկնածուն է»,- Մոնչիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։