Հայաստանի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի շրջանակում այսօր կայացավ «Ալաշկերտ»-ԲԿՄԱ հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։
«Ալաշկերտն» այս խաղից հետո 42 միավորով 5-րդն է ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակում։
ԲԿՄԱ-ն 25 միավոր ունի իր ակտիվում և 10-րդն է։