«Բոլոնիայի» գլխավոր մարզիչ Տիագո Մոտան հաջորդ մրցաշրջանում կգլխավորի «Յուվենտուսը», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ 41-ամյա մասնագետը պայմանագիր կկնքի երկու մրցաշրջանի համար՝ ևս մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու հնարավորությամբ։
Մոտան «Բոլոնիան» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։
33 խաղից հետո նրա թիմը Ա Սերիայում 62 միավորով չորրորդն է՝ 3 միավոր զիջելով երրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին»: