«Միլանի» գործադիր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին մեկնաբանել է հարձակվող Ռաֆայել Լեաուի ապագան ակումբում։
24-ամյա պորտուգալացու պայմանագիրը «ռոսոներիների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո։
«Ռաֆա Լեաուն կմնա թիմում։ Նա երկարաժամկետ պայմանագիր է կնքել և ցանկանում է մնալ այստեղ»,- Ֆուրլանիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լեաուն «Միլանում» հանդես է գալիս 2019 թվականից։ 2023/24 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 43 հանդիպում, դարձել 13 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։