«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում 1200 արդյունավետ գործողություն է կատարել։
36-ամյա արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ և երկու գոլային փոխանցում կատարեց MLS-ի կանոնավոր առաջնության «Նյու Ինգլենդ Ռևոլշնի» դեմ խաղում (4-1):
Մեսսին այժմ կարիերայի 1057 խաղում խփել է 832 գոլ և կատարել 368 արդյունավետ փոխանցում։
Մեսսին անցած ամառվանից է հանդես գալիս «Ինտեր Մայամիում»: Նախկինում հարձակվողը հանդես է եկել «Բարսելոնայում» և ՊՍԺ-ում։