MLS-ի կանոնավոր առաջնության խաղում «Ինտեր Մայամին» արտագնա խաղում 4-1 հաշվով հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլշնին»:
Առաջին րոպեին Թոմաս Կանկալայայի գոլին հյուրերը պատասխանեցին Լիոնել Մեսսիի դուբլով, ինչպես նաև Մատիաս Ռոխասի և Լուիս Սուարեսի գոլերով։
Այս հանդիպումից հետո «Ինտեր Մայամին» 21 միավորով Արևելյան կոնֆերենցիայի մրցաշարայի աղյուսակի առաջին տեղում է։
«Նյու Ինգլենդ Ռևոլոշն» 4 միավորով վերջին տեղում է։