Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել «Նապոլին»։
Ինչպես հայտնում է Rai Sport-ը, 54-ամյա մասնագետը պատրաստ է ակումբի հետ կնքել երեք տարվա պայմանագիր՝ տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձով։
Կոնտեն պատրաստ է ընդունել նաև «Նապոլիի» տրանսֆերային քաղաքականությունը: Նշվում է, որ ըստ մասնագետի՝ «Նապոլին» հիանալի կազմ ունի:
Հիշենք, որ Անտոնիո Կոնտեի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը»։ Իտալացի մասնագետն անգլիական ակումբը գլխավորել է 2021-ից 2023 թվականներին։ Իր մարզչական կարիերայի ընթացքում Կոնտեն ութ տիտղոս է նվաճել՝ հինգը «Յուվենտուսի», մեկը՝ «Ինտերի» և ևս երկուսը «Չելսիի» հետ։