«Ռոման» Ա Սերիայի 32-րդ տուրի հետաձգված խաղում հյուրընկալվելիս հաղթեց «Ուդինեզեին» 2-1 հաշվով։
Հռոմեացիների կազմում գոլերի հեղինակներ դարձան Ռոմելու Լուկակուն և Բրայան Կրիստանտեն, տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Պերեյրան:
Հանդիպումն ընդհատվել էր ապրիլի 14-ին այն բանից հետո, երբ «Ռոմայի» պաշտպան Էվան Ն’Դիկան կորցրել էր գիտակցությունը։ Կոտդիվուարցին հոսպիտալացվել էր, իսկ ավելի ուշ գիտակցության էր եկել: Հանդիպումն ընդհատվել էր 73-րդ րոպեին։
«Ռոման» վաստակել է 58 միավոր և 5-րդ տեղում է։ «Ուդինեզեն» 28 միավորով 17-րդն է։