ՌՊԼ-ի 21-րդ տուրի խաղում «Զենիթը» սեփական հարկի տակ պարտվեց «Ռուբինին»։ Հյուրերը հաղթեցին 2-0 հաշվով։
Կազանյան թիմի կազմում մեկնարկային րոպեներից հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշատպան Ուգոչուկվու Իվուն։
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք. «Զենիթը» թոփ թիմ է։ Նրանք առաջինն են առաջնությունում, ուստի լավ է, որ կարողացանք հաղթել նման թիմին։
Ընդմիջմանը մարզիչն ասաց, որ մենք պետք է ավելի ագրեսիվ խաղանք, բայց միևնույն ժամանակ հանգստություն պահպանենք, երբ ստանում ենք մեր հնարավորությունները»,- Իվուի խոսքերն է մեջբերում Metaratings-ը։