Ինչպես հայտնում է TodoFichajes-ը, «Միլանը» բանակցություններ է վարում իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեի հետ։
Միլանցիները վերջին շաբաթներին բանակցություններ են վարում մարզչի հետ, և կողմերը շատ մոտ են պայմանագրի շուրջ համաձայնության գալուն։
Նշվում է, որ Կոնտեի ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Նապոլին» և «Յուվենտուսը», սակայն «Միլանը» հույս ունի, որ մասնագետը կընդունի հենց իրենց առաջարկը։
Անտոնիո Կոնտեն մեկ տարուց ավելի է՝ առանց մարզչական աշխատանքի է. 2023 թվականի մարտին նա լքեց անգլիական «Տոտենհեմը»։
























































