ՀՀ կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն արձագանքել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի վերջին հաջողությանը:
35-ամյա հայ ֆուտբոլիստը Միլանի «Ինտերի» հետ նվաճել է Իտալիայի չեմպիոնությունը՝ կարիերայում առաջին անգամ դառնալով թոփ-5 առաջնությունների հաղթող: Մխիթարյանը նաև առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դարձել է Ա Սերիայի չեմպիոն:
«Կեցցե՜ս,Մխիթարյան»,- սոցցանցերում գրել է Կարեն Գիլոյանն ու կիսվել հայ ֆուտբոլիստի գրառմամբ:
























































