ՀՊԼ 30-րդ տուրում ԲԿՄԱ-ն ընդունել էր «Շիրակին»։
Թիմերը ողջ խաղի ընթացքում չկարողացան գրավել միմյանց դարպասն ու հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
Այս խաղից հետո ԲԿՄԱ-ն 25 միավորով վերջին տեղում է, իսկ գյումրեցիներն ունեն նույնքան միավոր և 9-րդ տեղում են։