«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա թիմից, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբն արդեն թիմի նոր գլխավոր մարզիչ է փնտրում։
Ապրիլի 22-ին «Միլանը» Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում պարտվեց «Ինտերին» (1:2)։ Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» (86 միավոր) ժամանակից շուտ դարձավ Իտալիայի չեմպիոն։ «Միլանը» մրցակցին զիջում է 17 միավորով և երկրորդն է մրցաշարային աղյուսակում:
Պիոլին «Միլանը» գլխավորում է 2019 թվականի հոկտեմբերից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ 58-ամյա իտալացու գլխավորությամբ թիմը 2021/22 մրցաշրջանում հաղթել է Ա Սերիայում։