Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը խոսել է ժամանակից շուտ Իտալիայի չեմպիոնությունը նվաճելու մասին։
Երեկ՝ ապրիլի 22-ին, «Ինտերը» Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում հաղթեց Միլանին (2:1), 49-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Մարկուս Թուրամը։
«Մենք այնքան ենք աշխատել ու չարչարվել, և այժմ արժանի ենք այս մեծ ուրախությանը։ Հաղթանակը նվիրում եմ իմ ամբողջ ընտանիքին և երեխաներիս. նրանք ամենագեղեցիկ բանն են, որ կյանքն ինձ տվել է։ Դերբիում հաղթելը բացառիկ հնարավորություն է, և մենք պետք է օգտվեինք դրանից։
Երկրորդ առաջնությունը (Լաուտարոյի համար «Ինտերի» կազմում) և երկրորդ աստղը «Ինտերի» հետ մեծ պատիվ է: Այս հաղթանակը երկրպագուների և աշխատակիցների համար է, այս նպատակին հասնելու համար աշխատել է մոտ 100 մարդ։
Հույս ունեմ կերկարաձգեմ պայմանագիրը, բայց դեռ պետք է պայմանավորվենք ակումբի հետ, իսկ այսօր ուզում եմ վայելել այս երեկոն»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Pazzi di Fanta-ն։
Վերջին անգամ «Ինտերը» չեմպիոն է դարձել 2021 թվականին։ Ընդհանուր առմամբ այս չեմպիոնությունը 20-րդն էին թիմի համար, ինչի շնորհիվ միլանյան ակումբն իրավունք է ստացել իր զինանշանին ավելացնել ևս մեկ աստղ։