«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին իր մարզչական կարիերայի ընթացքում առաջին անգամ նվաճեց Սկուդետոն։
Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվեց Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճեց Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում:
Այս Սկուդետոն դարձավ 9-րդ տիտղոսը 48-ամյա մասնագետի մարզչական կարիերայում։
Որպես «Լացիոյի» գլխավոր մարզիչ՝ Ինձագին 2018/19 մրցաշրջանում հաղթել է Իտալիայի գավաթը և երկու անգամ (2017 և 2019 թվականներին)՝ Իտալիայի Սուպերգավաթը։
Նրա գլխավորությամբ «Ինտերը» երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթը՝ 2021/22 և 2022/23 մրցաշրջաններում, և երեք անգամ՝ Սուպերգավաթը (2021, 2022 և 2023 թվականներին)։
Սիմոնեն գլխավորել է «Ինտերը» 2021 թվականի հունիսին։ Այսօրվա հանդիպումը նրա համար 153-րդն էր միլանյան թիմի ղեկին։
Նշենք, որ որպես ֆուտբոլիստ Սիմոնե Ինձագին 1999/2000 մրցաշրջանում «Լացիոյի» հետ նվաճել է Սկուդետոն։