Միլանի «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը հայտնել է, որ ինքն ու Սիմոնե Ինձագին կմնան ակումբում։
«Վերջին 7 տարիների ընթացքում, երբ մեզ է պատկանում «Ինտերը», տարբեր խոսակցություններ են եղել: Մենք վեց գավաթ ենք նվաճել և կշարունակենք պայքարել ու հաղթել: Ես ակումբի նախագահն եմ, և քանի դեռ ես եմ ակումբի սեփականատերը, մենք կփորձենք հաղթանակներ տանել։
Ինձագին իսկական նվեր է ինձ համար, նա տալիս է կայունություն, և կասկած չկա, որ մենք շարունակելու ենք միասին աշխատել։
Ես շատ հպարտ եմ իմ թիմով և աներևակայելի երջանիկ, որ այս ակումբի նախագահն եմ»,- ասել է Չժանը Sky Sport F1-ին տված հարցազրույցում: