Իսպանացի մասնագետ Չավին, ով ներկայումս գլխավորում է «Բարսելոնան», համարվում է «Միլանի» նոր գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Ըստ աղբյուրի՝ միլանյան ակումբն ակտիվորեն ուսումնասիրում է մասնագետների թեկնածությունները, ովքեր կարող են փոխարինել Ստեֆանո Պիոլիին։ Ընդգծվում է, որ «ռոսոներիների» սեփականատիրոջ խորհրդական Զլատան Իբրահիմովիչը ցանկանում է, որ Չավին տեղափոխվի Միլան, երբ նա հեռանա «Բարսելոնայից» մրցաշրջանի ավարտից հետո։
Իտալական ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնի այլ հավանական թեկնածուների թվում են Ռուբեն Ամորիմը (Սպորտինգ), Ունայ Էմերին (Աստոն Վիլա), Սերժիու Կոնսեյսաուն (Պորտու):
Հիշեցնենք, որ օրերս հայտնի էր դարձել, որ «Միլանի» ղեկավարությունը մտադիր է հեռացնել Պիոլիին մրցաշրջանի ավարտից հետո։