«Լիլի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը մոտ է 2023/24 մրցաշրջանի ավարտին ֆրանսիական ակումբից հեռանալուն։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, 24-ամյա կանադացին համաձայնել է պայմանագիր կնքել «Նապոլիի» հետ:
Իտալական ակումբը ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ պայմանավորվել է նրա անձնական պայմանագրի կետերի շուրջ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված կլինի հինգ տարով, իսկ աշխատավարձը կկազմի մոտ երեք միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։
Դեյվիդը «Լիլում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ընդհանուր առմամբ նա թիմի կազմում անցկացրել է 177 հանդիպում, դարձել 81 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։