Առաջիկա ամռանը Թուրինի «Յուվենտուսը» կլքի միանգամից չորս ֆուտբոլիստ, հայտնում է Tuttosport-ը։
Թիմը կլքի 33-ամյա պաշտպան Ալեքս Սանդրոն, ում պայմանագիրը մոտենում է ավարտին և չի երկարաձգվի։ Բյանկոներիների շարքերը կլքի նաև կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը, ով հնարավոր է վերադառնա գերմանական Բունդեսլիգա։
Կհեռանա նաև հարձակվող Արկադիուշ Միլիկը։ Բացի այդ, «Ծեր սենյորան» կբաժանվի նաև Մոյզե Քինից։
«Յուվենտուսը» 33 տուրից հետո 64 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում երրորդն է: Երեքշաբթի օրը Մասիմիլիանո Ալեգրիի թիմը կանցկացնի Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը «Լացիոյի» հետ (առաջին հանդիպման արդյունքը՝ 2-0 հօգուտ թուրինցիների)։