Հայտնի է դարձել, թե ով կարող է փոխարինել Ստեֆանո Պիոլիին «Միլանի» մարզչի պաշտոնում։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, ակումբի սեփականատեր Կարդինալեն արդեն վերջնական որոշում է կայացրել մրցաշրջանի ավարտից հետո Պիոլիի պաշտոնից հեռանալու մասին: Մարզիչը կհեռացվի աշխատանքից, եթե նույնիսկ առաջիկա դերբիում հաղթի «Ինտերին»։
Թափուր պաշտոնի հիմնական թեկնածուներն են «Լիլի» մարզիչ Պաուլո Ֆոնսեկան և Խուլեն Լոպետեգին, ով նախկինում աշխատել է Իսպանիայի հավաքականում, Մադրիդի «Ռեալում» և «Վուլվերհեմփթոնում»։
«Միլանը» դիտարկում է նաև «Ալ Իթթիհադի» մարզիչ Մարսելո Գալարդոյի, ով հայտնի է «Ռիվեր Փլեյթի» հետ իր աշխատանքով, և Քրիստոֆ Գալտիեի թեկնածությունը։
Tuttosport-ը հայտնում է, որ Զլատան Իբրահիմովիչը, ով ներկայումս աշխատում է որպես «Միլանի» խորհրդական, առաջարկում է Մարկ վան Բոմելի թեկնածությունը։
Պիոլին «Միլանում» աշխատում է 2019 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը 2021/22 մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն։