Բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատուն խոսել է իր վրա Դեյվիդ Բեքհեմի ազդեցության մասին, որի հետ միասին խաղացել է իտալական «Միլանում»։
«Ես միշտ հիացել եմ Դեյվիդով ոչ միայն այն ամենի համար, ինչ նա հասել է խաղադաշտում, այլ այն ամենի համար, ինչ նա արել է խաղադաշտից դուրս:
Նա հանդերձարանում էր թողնում իր բոլոր լոգանքի պարագաները՝ կրեմներ, օդեկոլոններ և այլն։ Սպասում էի մինչև բոլորը հեռանան, հետո նայում էի, թե ինչ կրեմ է նա օգտագործում սափրվելուց հետո։ Ես սկսեցի օգտագործել նույն օծանելիքը և այլևս չփոխեցի այն. դա այնքան լավ էր բուրում: Ես դեռ օգտագործում եմ այն»,- Պատուի խոսքերն է մեջբերում Milan News-ը։