Ապրիլի 19-ից 29-ը Հունաստանի Հռոդոս կղզում կանցկացվի շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:
Առաջնությունը տեղի կունենա շվեյցարական մրցակարգով, 10 խաղափուլով: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 60.000 եվրո:
Առաջնությունը նաև ընտրական փուլ է հանդիսանում կանանց աշխարհի գավաթի համար: Նախնական տվյալներով՝ մասնակցության իրավունք կստանան առնվազն 10 շախմատիստուհիներ:
Հայաստանից առաջնությանը մասնակցում են 4 շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: