Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալել էր «Միլանին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
12-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց տանտերերի պաշտպան Ջանլուկա Մանչինին։ 10 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Պաոլո Դիբալան։ 31-րդ րոպեին «Ռոման» մնաց 10 հոգով․ խաղադաշտից հեռացվեց պաշտպան Զեկի Չելիկը։
86-րդ րոպեին հյուրերից աչքի ընկավ Մատեո Գաբիան։
Հռոմը ներկայացնող թիմը դիմակայությունում հաղթեց ընդհանուր՝ 3։0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ։