Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Փյունիկը» հյուրընկալվել էր «Արարատին»։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղն ավարտվեց հյուրերի հաղթանակով` 1։0 հաշվով։
Խաղի միակ գոլը 56-րդ րոպեին խփեց Յուսուֆ Օտուբանջոն։
«Փյունիկը» 29 խաղից հետո 63 միավորով բարձրացավ առաջին տեղ և մեկ միավորով է առաջ «Նոայից», որն այս տուրի հանդիպումը դեռ չի անցկացրել։
«Արարատը» 34 միավորով 6-րդ տեղում է։