Միլանի «Ինտերի» աջ պաշտպան Դենզել Դումֆրիսը մտադիր չէ հեռանալ ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հոլանդացու՝ միլանյան ակումբից հնարավոր հեռանալու մասին լուրերը պարբերաբար շրջանառվում են մամուլում ողջ մրցաշրջանի ընթացքում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը, և «Ինտերը», չցանկանալով կորցնել ֆուտբոլիստին անվճար, կարող է մտածել նրա տրանսֆերը վաճառելու մասին այս ամառ։
Ըստ FcInterNews-ի՝ ինքը՝ Դումֆրիսը, տեսանելի ապագայում չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը։ Միակ տարբերակը, որի դեպքում 27-ամյա խաղացողը կարող է փոխել իր կարծիքը, դա անգլիական թոփ ակումբի առաջարկն է։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում լուրեր էին հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Դումֆրիսի նկատմամբ հետաքրքրության մասին։