«Բավարիայի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն ամռանը կարող է վերադառնալ «Նապոլի», որտեղից տեղափոխվել է գերմանական ակումբ։ Այս մասին հայտնում է Get Football News Italy-ն։
Ըստ աղբյուրի՝ «Նապոլին» ամռանը կփորձի Կիմին վերադարձնել ակումբ։ Իտալիայի գործող չեմպիոնները ցանկանում են վարձավճարով պայմանագիր կնքել պաշտպանի հետ:
Հնարավոր գործարքի խոչընդոտներից մեկը կլինի ֆուտբոլիստի աշխատավարձը, որը «Բավարիայի» հետ ներկայիս պայմանագրով կազմում է տարեկան 8,5 միլիոն եվրո: «Նապոլիի» համար շատ դժվար կլինի այս գումարը վճարել:
Կիմ Մին Ջեն «Բավարիա» է տեղափոխվել «Նապոլիից» նախորդ ամառ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։