Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամռանը կարող է գլխավորել իտալական Ա Սերիայի մեկ այլ թոփ-ակումբ։
Ըստ նեապոլիտանական IL Mattino հրատարակության՝ Ալեգրին կարող է գլխավորել «Նապոլին», եթե հեռանա «Յուվենտուսից»։
Աղբյուրի համաձայն, ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հետաքրքրված է Ալեգրիի ծառայություններով։
Մասիմիլիանոյի տարբերակն աջակցում է նաև «Նապոլիի» նոր մարզական տնօրեն Ջովանի Մաննան, ով Ալեգրիի հետ մի քանի տարի աշխատել է «Յուվենտուսում»։