Ռուսաստանի երկրորդ լիգայի 8-րդ տուրում «Կրասնոդար-2»-ը սեփական հարկի տակ ընդունել է առաջատար «Նովոսիբիրսկին» և ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հանդիպման հաշիվը խաղի 70-րդ րոպեին հյուրերի կազմում բացել է Դմիտրի Ռեդկովիչը, իսկ «Կրասնոդար-2»-ի կազմում այն 89-րդ րոպեին հավասարեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը:
Հարությունյանը մինչ այդ նաև զգուշացվել էր դեղին քարտով:
Այս հանդիպումից հետո «Կրասնոդար-2»-ը մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է՝ 6 խաղից հետո իր ակտիվում ունենալով 9 միավորով: Առաջատարը «Նովոսիբիրսկն» է՝ 7 խաղից հետո վաստակած 15 միավորով: