«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատասխանել է իր ներկայիս մարզավիճակի մասին հարցին:
«Երբ ես խաղադաշտ եմ դուրս գալիս, չեմ մտածում վնասվածքների մասին: Փորձում եմ լավագույնս տալ։ Պատրա՞ստ եմ վաղը 90 րոպե խաղալ փարիզցիների դեմ: Ես ինձ շատ լավ եմ զգում ֆիզիկական տեսանկյունից։ Ես միշտ ասել եմ, որ նախընտրում եմ խաղալ 80 րոպե և ներդնել 100%, իսկ երբ հոգնում եմ, փոխարինում խնդրեմ»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Նշենք, որ Պեդրին այս մրցաշրջանում մի քանի մկանային վնասվածք է ստացել։ Նա վերադարձել է կատալոնական թիմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ առաջին խաղից առաջ, որը կայացել է ապրիլի 10-ին և ավարտվել կատալոնացիների հաղթանակով՝ 3։2 հաշվով։