Էդին Տերզիչը կիսվել է «Բորուսիա»-«Ատլետիկո» հանդիպման սպասելիքներով։
Քառորդ եզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց Մադրիդի «Ատլետիկոյին»։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին։
«Մեկ շաբաթ առաջ «Ատլետիկոն» ստիպեց մեզ սխալվել: Բայց վաղը ամեն ինչ մեր ձեռքերում կլինի հաջորդ փուլ դուրս գալու համար։
Գիտենք, որ մրցակիցը շատ փորձառու է։ Մենք ցանկանում ենք ավելի լավ խաղալ հանդիպման հենց սկզբից։ Երբ խաղում ես «Ատլետիկոյի» դեմ, նա անմիջապես պատժում է անհատական սխալների համար։
Մենք գիտենք, թե ինչ չպետք է լինի մեր վաղվա խաղում։ Ֆուտբոլիստների արձագանքը կարևոր է, պատրաստ ենք ուղղել սխալները»,- ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Տերզիչը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում։