Կառլո Անչելոտին շնորհավորել է Խաբի Ալոնսոյին «Բայերի» չեմպիոնության կապակցությամբ։
Լեւերկուզենն առաջնության ավարտից 5 տուր առաջ դարձավ Գերմանիայի չեմպիոն՝ երեկ կայացած խաղում հաղթելով Բրեմենի «Վերդերին» (5:0): «Բայերը» Ալոնսոյի գլխավորությամբ այս մրցաշրջանում չի պարտվել բոլոր մրցաշարերում անցկացրած 43 հանդիպումներից և ոչ մեկում՝ սահմանելով լավագույն 5 լիգաների ռեկորդ։
«Շնորհավորում եմ, Խաբի»,– գրել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը՝ մեջբերելով «Բայերի» թվիթը։