Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա լիգայի 31-րդ տուրում «Մալյորկայի» նկատմամբ տարած հաղթանակի (1:0) մասին։
«Սովորաբար երբ գոլ չես խփում, պատժվում ես։ Բարեբախտաբար, մենք շատ լավ պաշտպանվեցինք։ Մենք գրեթե ոչ մի հնարավորություն բաց չթողեցինք: Մենք պետք է խուսափենք նման անհարկի կորուստներից, քանի որ բոլոր թիմերի նման դժվարությամբ ենք հետ վերադարձնում գնդակը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Անչելոտին։