Տորոնտո (Կանադա) քաղաքում անցկացվող շախմատի Հավակնորդների մրցաշարում տեղի ունեցան 9-րդ տուրի հանդիպումները։
Այս տուրում հաղթանակ տոնեց միայն հնդիկ շախմատիստ Սանտուշ Գուջրատի Վիդիտը։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի։
9-րդ տուրից հետո 5,5 միավորով Յան Նեպոմնյաշչին և Դոմարաջու Գուկեշը գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
Հավակնորդների մրցաշարի հաղթողը շախմատային թագը կվիճարկի աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի հետ։