«Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ֆրոզինոնեի» հետ Ա Սերիայի 32-րդ տուրի խաղում՝ 2-2։
Նեապոլիտանական թիմի կազմում գոլերը խփեցին Մատեո Պոլիտանոն և Վիկտոր Օսիմհենը՝ վրացի վինգեր Խվիչա Կվարացխելիայի օգնությամբ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ Չեդիրան:
30-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Մատիաս Սոուլեն չկարողացավ իրացնել 11 մետրանոցը։
«Նապոլին» 48 միավորով զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ տեղը։ «Ֆրոզինոնեն» 27 միավորով 17-րդ տեղում է։