Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը հնարավորություն ունի կարիերան շարունակել Իտալիայի առաջնությունում։
Ինչպես հայտնում են Teamtalk-ը, Թուրինի «Յուվենտուսը» ցանկանում է ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերն առաջիկա ամառ:
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «ծեր սենյորան» հետևում է բրազիլացու ելույթներին անգլիական ակումբում։ Իտալական գրանդը պատրաստ է նրա տրանսֆերի համար առաջարկել մոտ 55 միլիոն եվրո։
Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում Գաբրիելը անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի և «Արսենալի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը: