Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչները մեկնարկել են Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարում:
Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում դուրս է եկել եզրափակիչ՝ վաստակելով 581 միավոր: Այսօր հրաձիգները կպայքարեն մեդալների համար:
Նշենք, որ 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարում Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը 5-րդն էր:
Այս վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնում է երեք մարզիկ` Բենիկ Խլղաթյանը, Հրաչ Բաբայանը և Էլմիրա Կարապետյանը: